Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման մասին օրենքի ընդունումից հետո շատերի մոտ խուճապ է առաջացել:
Team2B-ի հետ այդ ամենը խնդիր չէ 💙
Մեզ դիմելով այդ բարդ գործընթացը կվերածվի մի քանի պարզ քայլերի:
2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները
2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ՀՀ քաղաքացիները
2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։
2024 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները։
2023 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները։
Լրացրեք հարցաշարը՝ իմանալու համար հայտարարագրվու՞մ են Ձեր եկամուտները, թե՞ ոչ:
Բոլոր փաստաթղթերն ու ստացված ինֆորմացիան պահպանվում են բարձր անվտանգության սահմաններում
Բոլոր դաշտերը պարտադիր են