Ֆինանսական լրագրող

Միացիր How2B թիմին որպես ֆինանսական լրագրող

How2B – Business and Tech Media-ն՝ հայալեզու առաջատար մեդիա հարթակը՝ բիզնեսի և տեխնոլոգիաների մասին, հրավիրում է իր թիմին միանալու ֆինանսական լրագրողի: Եթե սիրում ես ուսումնասիրել ֆինանսական շուկաները, գրել հետաքրքրաշարժ հոդվածներ և պատրաստել որակյալ բովանդակություն, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է:

Դուք կպատասխանատու կլինեք ֆինանսական շուկաների, կորպորատիվ ֆինանսների և տնտեսական միտումների վերաբերյալ հանրամատչելի և հետաքրքիր նյութեր պատրաստելու համար՝ նպաստելով How2B-ի զարգացմանը և լսարանի ընդլայնմանը:

Հիմնական հմտություններ

Journalism

Finance

Մեր մասին

Ավելի քան 10 տարի մենք օգնում ենք ձեռներեցներին և պարզեցնում բիզնեսով զբաղվելը Հայաստանում։

Մենք կառուցում ենք բիզնեսի համար հարմար ենթակառուցվածք. Մենք զբաղվում ենք հաշվապահությամբ, լուծում ենք իրավական հարցեր, օգնում ենք մարքեթինգին և նկարահանում ենք վաճառքի տեսահոլովակներ:

Մեզ հետ աշխատում են՝ Krisp, gg, 10web:

Այստեղ դուք կարող եք տեսնել, թե ինչպես ենք մենք աշխատում

Մենք փնտրում ենք քեզ, եթե դու ունես՝

  • Ֆինանսական ոլորտի և տնտեսագիտության մասին հիմնարար գիտելիքներ։
  • Գրելու, պատմություններ պատմելու և բովանդակության ստեղծման փորձ։
  • Բարդ գաղափարները պարզ և հասկանալի ձևով ներկայացնելու ունակություն։
  • Ակտիվություն և ստեղծագործականություն՝ նոր և հետաքրքիր թեմաներ գտնելու համար։
  • Թիմային աշխատանքի պատրաստակամություն։
  • Ցանկալի է բակալավրի աստիճան ֆինանսների, տնտեսագիտության, լրագրության կամ հարակից ոլորտում։

Քո պարտականությունները

  • Հետևել ֆինանսական ոլորտի տեղական և միջազգային նորություններին, գտնել հետաքրքրաշարժ և կարևոր թեմաներ։
  • Ստեղծել հանրամատչելի վերլուծական հոդվածներ, տեղեկատվական նյութեր և վիդեոների տեքստեր։
  • Մասնակցել ռեպորտաժների և հարցազրույցների կազմակերպմանը։
  • Պարզեցնել բարդ ֆինանսական հասկացությունները՝ դրանք լայն լսարանի համար մատչելի դարձնելով։
  • Համագործակցել խմբագիրների և այլ լրագրողների հետ՝ որակյալ և հետաքրքիր բովանդակություն ստեղծելու համար։
  • Նպաստել մեդիայի զարգացմանը և լսարանի ներգրավմանը։

Մենք առաջարկում ենք

  • Լրիվ դրույքով աշխատանք How2B-ի երևանյան գրասենյակում
  • Մրցակցային աշխատավարձ և մասնագիտական զարգացման հնարավորություններ
  • Հետաքրքիր և խթանող աշխատանքային միջավայր
  • Հնարավորություն՝ աշխատելու առաջատար հայալեզու բիզնես և տեխնոլոգիական մեդիա հարթակում

Թափանցիկություն

Պաշտոնապես գրանցվում եք որպես աշխատող, աշխատավարձը մշտապես ստանում ժամանակին, արձակուրդի կամ հիվանդության դեպքում բացակայության համար կարող եք դիմել ցանկացած պահի՝ առանց երկարատև հաստատումների, ինչպես նաև վերանայվում են տարեկան եկամուտները և աշխատանքի արդյունքների հիման վրա առաջարկվում բոնուսներ:

Զարգացում

Ուսուցում ընկերության հաշվին, հաճախակի վերապատրաստումների իրականացում և կանոնավոր հետադարձ կապի ապահովում:

Հոգատարություն և հարմարավետություն

Գրասենյակ կենտրոնում՝ հարմար կայանատեղիով և բժշկական ապահովագրության մասնակի փոխհատուցում:

Սկսե՞նք