Կնիք. ի՞նչ է սա և ո՞ւմ է անհրաժեշտ
Շատերը հաճախ են հարցնում՝ ի՞նչ է կնիքը, ո՞վքեր պետք է այն օգտագործեն և ինչպե՞ս կարելի է այն ձեռք բերել։ Թեման հատկապես կարևոր է բիզնես սկսելու կամ իրավաբանական գործունեություն ծավալելու փուլում։ Այս հոդվածում քայլ առ քայլ կպարզաբանենք բոլոր հիմնական հարցերը։
Ի՞նչ է կնիքը:
Կնիքը կազմակերպության կամ անհատի տվյալները պարունակող հատուկ դրոշմ է, որը դրվում է փաստաթղթերի վրա՝ դրանք նույնականացնելու համար։
Սովորաբար կնիքի վրա նշվում է՝
- կազմակերպության պաշտոնական անվանումը
- իրավաբանական անձի ձևը (օր․ ՍՊԸ)
- ՀՎՀՀ-ն
- երբեմն նաև իրավաբանական հասցեն։
Կնիքներն օգտագործվում են փաստաթուղթը տվյալ կազմակերպության կողմից ներկայացնելու համար (հաստատելու համար դրա լեգիտիմությունը), ինչպես նաև դրանց լրացուցիչ վստահության և պաշտոնական տեսք տալու համար։
Բանկային կամ պայմանագրային հարաբերություններում։
Եկե՛ք հասկանանք, թե ովքեր են կնիք օգտագործողները։
Նախևառաջ, նշենք, որ ՀՀ-ում կնիք ունենալը օրենքով չի պարտադրվում, բայց կան դեպքեր, երբ իրականում անհրաժեշտ է, որովհետև որոշ գործարքների դեպքում կարող են պահանջել։
Կնիքները հիմնականում անհրաժեշտ են լինում իրավաբանական անձանց ` (ՍՊԸ, ՓԲԸ,ԲԲԸ և այլն)։
Դեպքեր, երբ կնիքն անհրաժեշտ է լինում․
- Երբ բանկն է պահանջում (հաշիվ բացելիս կամ որոշ այլ գործարքների դեպքում)
- Երբ գործընկերը պահանջում է դրա առկայությունը պայմանագրի վրա
- Երբ մասնակցում եք մրցույթների կամ տենդերների
- Աշխատում եք արտասահմանյան կազմակերպությունների հետ։
Իսկ ու՞մ այն գրեթե երբեք պետք չի գալիս․
- ԱՁ-ն երին (եթե հատուկ պահանջ չկա)
- Ֆիզիկական անձանց
Այս դեպքերում փաստաթուղթն իրավական ուժ ունի միայն տնօրենի ստորագրությամբ։
Այսպիսով, կնիքը պարտադիր է միայն այն դեպքում, երբ կոնկրետ կողմը կամ կառույցն այն պահանջում է, այսինքն՝ օրենքով պարտադիր չէ, բայց գործնականում երբեմն անհրաժեշտ է իրավաբանական անձանց համար։
Կնիք ստանալու ընթացակարգը․
Կնիք ստանալու համար անհրաժեշտ է մոտենալ կնիք պատրաստող ցանկացած ընկերություն, ներկայացնելով պետ․ ռեգիստրի վկայականը որը ներառում է կազմակերպության վերաբերյալ բոլոր կարևոր տվյալները:
Կնիքները լինում են տարբեր տեսակների՝ ոչ ավտոմատացված, դյուրակիր կնիքներ, ավտոմատ ինքնաթանաքվող կնիքներ,դեյթերներ, գունավոր տպող կնիքներ:
Կնիքների արժեքը տատանվում է 7.000 – 15.000 դրամի սահմաններում՝ կախված ձեր նախընտրելի տարբերակից:
Ի՞նչ պետք է ուշադրություն դարձնել կնիք պատվիրելիս։
- Անվանումը պետք է լիովին համապատասխանի պետռեգիստրում գրանցված անվանմանը
- ՀՎՀՀ-ն պետք է նշվի առանց սխալների
- Իրավաբանական ձևը (ՍՊԸ, ՓԲԸ և այլն) պարտադիր է ճիշտ գրել
- Ցանկալի է պահպանել դասական կլոր ձևաչափը (եթե հատուկ պահանջ չկա)
Ի՞նչ անել, եթե կորցրել եք կնիքը.
Եթե կնիքը կորել է՝ առաին հերթին դիմել ոստիկանություն, սահմանված կարգով դիմում գրել լիազոր մարմնին, որպեսզի այն անվավեր ճանաչեն: Այնուհետև պատվիրեք նոր իկնիք և կրկին դիմեք լիազոր մարմին՝ կնիքը հաստատելու ու վավեր ճանաչելու համար:
Կնիքի կորստյան մասով կարող եք նաև 1000 օրինակից ոչ պակաս տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության որևէ միջոցում տպագրել հայտարարություն` տվյալ կնիքի կորստյան և այն անվավեր համարելու մասին: Այդ դեպքում նոր կնիքի վրա պարտադիր նշվում է «Կ» (կրկնօրինակ) տառը: Կորած կնիքների և դրոշմակնիքների փոխարեն նորերը պատրաստելու պատվերը տրվում է սույն կարգով:
Այսպիսով՝ կնիքը ՀՀ-ում ոչ պարտադիր, բայց գործնականում հաճախ անհրաժեշտ գործիք է իրավաբանական անձանց համար, սակայն ժամանակակից թվայնացման գործընթացները նվազեցնումեն դրա պարտադիր կիրառության շրջանակը: