Ո՞վ և ինչպե՞ս պետք է ներկայացնի եկամուտների տարեկան հայտարարագիրը՝ 2025 թվականից սկսած

2023թ -ից սկած այն ֆիզիկական անձինք, ովքեր իրենց ստացած եկամուտների մասով պարտավոր են ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը, կարող են այն ներկայացնել ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով, որը կարող եք գտնել հետևյալ հղմամբ։ Ներկայումս համակարգը հասանելի է վեբ տարբերակով, իսկ ապագայում նախատեսվում է նաև բջջային հավելվածի թողարկում։ Ստորև ներկայացնում ենք, թե ովքեր պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիրը, ինչպես մուտք գործել համակարգ և օգտվել նրանից։

Ովքե՞ր պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագրերը

Հայաստանի քաղաքացի և Հայաստանի ռեզիդենտ բոլոր այն քաղաքացիները, ովքեր՝

  1. 2024 թ․-ի ընթացքում հանդիսացել են վարձու աշխատող;
  2. 2024թ․-ի ընթացքում հանդիսացել են քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայության մատուցող;
  3. ունեն ընկերության 20 տոկոս և ավել բաժնետոմս;
  4. ունեն 2023թ.ի արդյունքներով 1.0 մլրդ. դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության թեկուզ մեկ բաժնետոմս;
  5. ստացել են 2024 թ․-ի ընթացքում 20 մլն դրամ և ավել փոխառություն;
  6. զբաղեցնում են պետական և հանրային պաշտոններ։

Եկամուտների տարեկան հայտարարագիրը հնարավոր է ներկայացնել ինքնուրույն՝ կատարելով հետևյալ քայլերը՝

  1. Նույնականացման քարտի (ID card) ձեռք բերում
  2. Էլեկտրոնային  ստորագրության ակտիվացում
  3. ՀՎՀՀ-ի ստացում
  4. Հայտարարագրի ներկայացում։

Սակայն եկամուտների տարեկան հայտարարագիը ինքնուրույն լրացնելը կխլի երկար ժամանակ, ինչպես նաև մեծ է հավանականությունը անճշտությունների։

Ձեր եկամուտների տարեկան հայտարարագրի ներկայացման գործընթացը Team2B-ի հետ դառնում է ավելի հեշտ

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման մասին օրենքի ընդունումից հետո շատերի մոտ առաջացել է խուճապ՝ գործընթացի բարդությունից և ժամանակատարությունից։ Team2B-ի հետ այս ամենը խնդիր չէ։
Մեզ հետ Դուք խնայում եք Ձեր ժամանակը, և ամեն ինչ կատարվում է օրենքի բոլոր պահանջներին համապատասխան՝ խուսափելով տուգանքների տեսքով տհաճ անակնկալներից ։

Team2B-ն ստեղծել է ծառայությունների այնպիսի փաթեթ, որի պարագայում բոլոր գործարքները իրականացվում են մեկ վայրում՝ առանց այցելելու տարբեր կառույցներ (հարկային, մոբայլ օպերատոր և այլն)։

Դիմելու համար անցե՛ք հղումով:

Ինչպե՞ս մուտք գործել համակարգ

Համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային ստորագրություն և անցնել նույնականացման գործընթաց։ Եթե դեռևս չունեք նույնականացում կամ էլեկտրոնային ստորագրություն, կարող եք ծանոթանալ գործընթացին այս հղումով։

Եթե արդեն ունեք էլ․ ստորագրություն, ապա եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացնելու համար՝

  •  Այցելե՛ք ՊԵԿ պաշտոնական կայք՝ www.src.am, ընտրե՛ք «Ֆիզիկական անձ» բաժինը և անցե՛ք «Ֆիզիկական անձի տարեկան հայտարարագիր» ենթաբաժին։

Կամ կարող եք անցնել այս հղումով՝ self-portal.taxservice.am։

Համակարգ մուտք գործելու եղանակները

Համակարգը եռալեզու է։ Մուտք գործեք՝

  • «Ես եմ» համակարգի (ՀՀ քաղաքացիների համար),
  • ՀՎՀՀ-ով և մուտքանուն-գաղտնաբառով (միայն օտարերկրյա քաղաքացիների համար)։

«Ես եմ» համակարգի միջոցով մուտք գործելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը՝

  1. Համաձայնել համակարգի օգտագործման պայմաններին։
  2. Սեղմել «Մուտք՝ «Ես եմ» համակարգի միջոցով»։
  3. Ընտրել նույնականացման եղանակը՝
    • Բջջային նույնականացում
    • Նույնականացման քարտ

Բջջային նույնականացման պարագայում՝

  • Մուտքագրե՛ք Ձեր հեռախոսահամարը, որի համար նախապես ակտիվացրել եք բջջային նույնականացման ծառայությունը։
  • Սեղմե՛ք «Մուտք» կոճակը։
  • Հաստատե՛ք մուտքը՝ հեռախոսահամարին ստացած հաղորդագրության միջոցով։
  • Հավաքե՛ք Ձեր PIN կոդը և հաստատե՛ք մուտքը։

Մուտք՝ նույնականացման քարտի միջոցով (միայն էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտի դեպքում)

  • Տեղադրե՛ք նույնականացման քարտը քարտ կարդացող սարքի մեջ։
  • Սեղմե՛ք «Մուտք» կոճակը՝ ծրագրի կողմից քարտի հավաստագիրը կարդալուց հետո։
  • Մուտքագրե՛ք քարտի PIN կոդը։

Այս քայլերը կատարելուց հետո կհայտնվեք համակարգի գլխավոր էջում։