Այլ հաշվապահական ծառայություններ
Tired of drowning in numbers and struggling with financial complexities? Look no further. Our Accounting Services in Armenia are designed to ease your workload, optimize your operations, and grant you the peace of mind you deserve. We offer a comprehensive range of solutions tailored to your needs.
ներկայացում Հարկային հաշվետվությունների
Մենք իրականացնում ենք հարկային հաշվետվությունների պատրաստում և ներկայացում՝ ապահովելով Ձեր կազմակերպության հարկային պարտավորությունների ճիշտ, ամբողջական և ժամանակին կատարումը։ Ծառայությունը ներառում է հարկային տվյալների մշակում, հայտարարագրերի կազմում, հաշվարկների ստուգում և հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացում համապատասխան պետական մարմիններին։ Մենք նաև վերահսկում ենք ներկայացման ժամկետները և աջակցում հարկային հարցերի ու պարզաբանումների դեպքում
ԲՏ աջակցության համար հայտերի ներակայացում և հետևում
ԲՏ աջակցության հայտերի ներկայացման և հետևման գործընթացը ներառում է տեխնիկական խնդիրների կամ ծառայության հարցումների գրանցում, մշակում և վերահսկում մինչև դրանց ամբողջական լուծումը։ Օգտատերը ներկայացնում է հայտ Help Desk համակարգի, էլ․ փոստի կամ այլ կապի միջոցի միջոցով, որից հետո այն գրանցվում է, դասակարգվում ըստ առաջնահերթության և փոխանցվում համապատասխան մասնագետին։ Խնդրի լուծման ընթացքում վերահսկվում է հայտի կարգավիճակը, իսկ ավարտից հետո հայտը փակվում է և պահպանվում համակարգում հետագա վերլուծության ու հաշվետվությունների համար
Ծրագրի հաշվապահություն
Գործունեության ժամանակավոր դադարեցում
Կազմակերպության ժամանակավոր դադարեցման ծառայությունը ներառում է գործունեության դադարեցման ամբողջ գործընթացի իրավական և վարչական ձևակերպումը՝ անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստումից և պետական մարմիններին ներկայացումից մինչև հարկային ու հաշվետվական հարցերի խորհրդատվություն և գործընթացի ամբողջական ուղեկցում։
Բանկային հաշիվների կառավարում
Մենք ամբողջությամբ կվերցնենք Ձեր բանկային հաշվի վարումը։
Կհաղորդակցվենք բանկերի հետ, կիրականացնենք բոլոր վճարումները Ձեր փոխարեն և կպատրաստենք բոլոր անհրաժեշտ հաշվետվությունները։
Եկամտային հարկի վերադարձ
Մենք աջակցում ենք եկամտային հարկի վերադարձի գործընթացներում՝ տալով խորհրդատվություն և այն անհրաժեշտ փաստաթղթերի ցուցակը, որը ձեզ պետք կգա գործընթացներում։
Եկամտային հարկի վերադարձը վերաբերում է հիմնականում սոցիալական ծախսսի վերադարձին, որոնք ներառում են կրթական և առողջապահական ծախսերի վերադարձ։
Եկամուտների հայտարարագրում
Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման մասին օրենքի ընդունումից հետո շատերի մոտ խուճապ է առաջացել:
Team2B-ի հետ այդ ամենը խնդիր չէ։
Մեզ դիմելով այդ բարդ գործընթացը կվերածվի մի քանի պարզ քայլերի:
Կադրային իրավական սպասարկում
Կադրային և իրավաբանական սպասարկումը համալիր ծառայություն է, որը ներառում է անձնակազմի վարում և իրավական աջակցություն բիզնեսին։,
Մենք իրականացնում ենք փաստաթղթերի ձևակերպում, ապահովում օրենսդրության պահանջների պահպանում և տրամադրում խորհրդատվություն աշխատանքային ու կորպորատիվ իրավունքի հարցերով։