Իրավաբան

Team2b-ն փնտրում է փորձառու և պատասխանատու իրավաբանի՝ իր զարգացող և ամենադրական թիմին միանալու համար:

Հիմնական հմտություններ

Labor Code

Մեր մասին

Ավելի քան 10 տարի մենք օգնում ենք ձեռներեցներին և պարզեցնում բիզնեսով զբաղվելը Հայաստանում։

Մենք կառուցում ենք բիզնեսի համար հարմար ենթակառուցվածք. Մենք զբաղվում ենք հաշվապահությամբ, լուծում ենք իրավական հարցեր, օգնում ենք մարքեթինգին և նկարահանում ենք վաճառքի տեսահոլովակներ:

Մեզ հետ աշխատում են՝ Krisp, gg, 10web:

Այստեղ դուք կարող եք տեսնել, թե ինչպես ենք մենք աշխատում

Մենք փնտրում ենք քեզ, եթե դու ունես՝

  • Բարձրագույն կրթություն իրավաբանության ոլորտում,
  • Նվազագույնը մեկ տարվա աշխատանքային փորձ,
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն (գրավոր և բանավոր),
  • Աշխատանքային և քաղաքացիական օրենսգրքերի գերազանց իմացություն,
  • Փաստաթղթերի հետ աշխատելու ունակություն,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն,
  • Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն

Քո պարտականությունները

  • Պայմանագրերի օրինակելի ձևերի մշակում և/կամ լրամշակում,
  • Հաճախորդների՝ կորպորատիվ հարցերի շուրջ խորհրդատվության տրամադրում,
  • Պետական ռեգիստրի հետ կապված գործառույթների իրականացում,
  • Լիացենզավորման հետ կապված փաստաթղթերի փաթեթի կազմում,
  • Աշխատանքային և քաղաքացիական օրենսգրքերի մասով խորհրդատվության տրամադրում,
  • Հարկային ակտերի բողոքարկում,
  • Հաստիքից բխող այլ պարտականություններ

Թափանցիկություն

Պաշտոնապես գրանցվում եք որպես աշխատող, աշխատավարձը մշտապես ստանում ժամանակին, արձակուրդի կամ հիվանդության դեպքում բացակայության համար կարող եք դիմել ցանկացած պահի՝ առանց երկարատև հաստատումների, ինչպես նաև վերանայվում են տարեկան եկամուտները և աշխատանքի արդյունքների հիման վրա առաջարկվում բոնուսներ:

Զարգացում

Ուսուցում ընկերության հաշվին, հաճախակի վերապատրաստումների իրականացում և կանոնավոր հետադարձ կապի ապահովում:

Հոգատարություն և հարմարավետություն

Գրասենյակ կենտրոնում՝ հարմար կայանատեղիով և բժշկական ապահովագրության մասնակի փոխհատուցում:

Սկսե՞նք