Հայտարարագիր ներկայացնելու գործընթացում առաջին քայլը թվային ստորագրություն ունենալն է:
2024 թվականին եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն:
«Ես եմ» hարթակում գործում է էլեկտրոնային ստորագրության երկու տարբերակ՝
1. Հեռախոսի միջոցով
Անհրաժեշտ է՝
- ID (նույնականացման) քարտ․ չունենալու դեպքում կարող եք այն ձեռք բերել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակայից,
- նույնականացման քարտով և հեռախոսով այցելել նախընտրելի բջջային կապի օպերատորի սպասարկման ցանկացած կենտրոն,
- հեռախոսահամարի քարտը փոխարինել նոր ID SIM քարտով, իսկ օպերատորին փոխելու դեպքում՝ ձեռք բերել նոր քարտ ու ակտիվացնել էլեկտրոնային նույնականացումը,
- ակտիվացնել էլեկտրոնային ստորագրության ծառայությունը կա՛մ հենց կապի օպերատորի սպասարկման կենտրոնում, կա՛մ ինքնուրույն՝ վճարային տերմինալների միջոցով, կա՛մ էլ այցելելով Էկենգ համակարգ։
Լրացուցիչ տեղեկության համար կարող եք կապվել բջջային կապի օպերատորների հետ․
- Վիվա-ՄՏՍ․ թեժ գիծ՝ 111 կամ 093 297 111, www.mts.am
- Յուքոմ․ թեժ գիծ՝ 444 կամ 011 444 444, www.ucom.am
- Team Telecom Armenia․ թեժ գիծ՝ 100, www.telecomarmenia.am
- Նույնականացման քարտով
Անհրաժեշտ է՝
- էլեկտրոնային չիպ պարունակող վավեր նույնականացման քարտ (որը ստացել եք մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից), որի հետ առանձին ծրարով տրամադրվել են PIN և PUK ծածկագրեր։ Դրանք պահպանած չլինելու դեպքում ստիպված եք նույնականացումն իրականացնել միայն բջջային հեռախոսի միջոցով,
- ընթերցող սարք,
- այցելել Էկենգ համակարգ, ակտիվացնել էլեկտրոնային քարտն ու ստանալ էլեկտրոնային ստորագրություն:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել www.ekeng.am կայքի առցանց խորհրդատուի էջ կամ զանգահարել +374 60 464504 հեռախոսահամարով։
Հայտարարագրի լրացման կարգը և լրացման վերաբերյալ մեր խորհուրդներին կարող եք ծանոթանալ այստեղ: