Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների եկամուտների տարեկան հայտարարագրումը իրականացվում է պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից՝ հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) տրամադրման միջոցով: Այս գործընթացը կարևոր է ինչպես պետության, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների համար՝ ապահովելով հարկային պարտավորությունների պատշաճ կատարումը:
Հաշվառման գործընթացը կարող է իրականացվել երկու եղանակով՝ թղթային և էլեկտրոնային:
Թղթային եղանակով օտարերկրյա քաղաքացի ֆիզիկական անձի հաշվառումը
Թղթային եղանակով հաշվառվելու համար օտարերկրյա քաղաքացին պետք է անձամբ այցելի ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին:
Անհրաժեշտ է ներկայացնել ՝
Փաստաթղթերի ներկայացումից հետո անմիջապես տրամադրվում է հարկ վճարողի հաշվառման վկայական:
Էլեկտրոնային եղանակով օտարերկրյա քաղաքացի ֆիզիկական անձի հաշվառումը
Էլեկտրոնային եղանակով հաշվառումն իրականացվում է ՊԵԿ-ի պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով: Դիմողը secretariat@petekamutner.am հասցեին պետք է ուղարկի՝
Հաշվառման վկայականն ուղարկվում է դիմողի էլեկտրոնային հասցեին:
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) ստանալուց հետո Դուք պետք է ներկայացնեք դիմում՝ «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտք գործելու թույլտվություն ստանալու համար։ Դիմումը կարող եք ներկայացնել ինչպես առձեռն՝ մոտենալով ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին, այնպես էլ՝ ՊԵԿ էլեկտրոնային փոստին։
Երկու դեպքում էլ դիմումի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել անձնագրի պատճենը և հանրային ծառայությունների համարանիշի (ՀԾՀ) պատճենը՝ առկայության դեպքում։
Երկու դեպքում էլ դիմումն ուղարկելուց հետո դիմումում նշված էլեկտրոնային փոստին ՊԵԿ-ից կստանաք նամակ, որտեղ նշված կլինի հղում, որտեղ մուտք գործելով կստեղծեք Ձեր «Օգտվողի անուն»-ն ու «Գաղտնաբառ»-ը։
Հատկանշական է, որ, եթե օտարերկրացին հանդիսանում է ՀՀ-ում գրանցված կազմակերպության հիմնադիր, ոչ բոլոր դեպքերում է նա պարտավոր ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր: Եթե օտարերկրացին չի հանդիսանում Հայաստանի ռեզիդենտ և չունի հայտարարագրման ենթակա այլ եկամուտներ, ապա նա ազատվում է հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունից:
Կան դեպքեր, երբ օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր: Այդպիսի դեպքերից են օրինակ՝
Օտարերկրյա քաղաքացիների դեպքում հայտարարագրում պետք է ներառել նախորդ տարվա ընթացքում ստացված բոլոր հարկվող եկամուտները:
Կարևոր է նշել, որ օտարերկրյա քաղաքացիները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն իրենց ռեզիդենտության կարգավիճակին, քանի որ դա էական ազդեցություն ունի հարկային պարտավորությունների առաջացման հարցում: ՀՀ ռեզիդենտները հարկվում են իրենց համաշխարհային եկամուտներից, մինչդեռ ոչ ռեզիդենտները՝ միայն ՀՀ աղբյուրներից ստացված եկամուտներից:
Ինչու՞ ընտրել Team2B-ն
Մեր ընկերությունը ունի 10+ տարվա փորձ հարկային խորհրդատվության ոլորտում։ Թիմը բաղկացած է 40+ փորձառու հարկային խորհրդատուներից։
Մեր թիմը նախորդ տարիներին արդեն հայտարարագրել է 5000+ անձանց եկամուտները և նրանց համար վերադարձրել 10 միլիոն դրամ։
Մեր հաշվարկներով ինքնուրույն հայտարարագրման համար հարակավոր է 9 ժամ 33 րոպե, իսկ Team2B-ի հետ՝ ընդամնեը 24 րոպե։
Բացի այդ Դուք կունենաք վստահություն, որ Ձեր հայտարարգրում սխալներ չկան, և հետագայում տհաճ անակնկալներ տուգանքների տեսքով չեն լինի։
Team2B-ն ստեղծել է ծառայությունների այնպիսի փաթեթ, որի պարագայում բոլոր գործարքները իրականացվում են մեկ վայրում՝ առանց այցելելու տարբեր կառույցներ (հարկային, մոբայլ օպերատոր և այլն)։
Team2B-ն առաջարկում է կորպորատիվ ճկուն փաթեթներ՝ կախված Ձեր թիմի կարքներից և քանակից։
6 տարվա մասնագիտական փորձ, ՏՏ ոլորտի և ֆինանսական, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների հաշվապահական հաշվառում: