Եկամուտների հայտարարագրումը կարևոր գործընթաց է, որը նպաստում է հարկային թափանցիկությանը և օրենքի պահպանմանը։ Յուրաքանչյուր քաղաքաց համար օգտակար կլինի իմանալ, թե որ եկամուտներն են հարկման ենթակա, իսկ որոնք՝ ոչ, որպեսզի խուսափի հնարավոր տուգանքներից և ֆինանսական ռիսկերից։ Օրինակ, աշխատավարձը, վարձակալության եկամուտը և ծառայություններից ստացված վճարները հարկվում են, մինչդեռ որոշ փոխհատուցումներ կամ նվիրատվություններ կարող են լինել ազատ հարկից։ Ճիշտ հայտարարագրումը թույլ է տալիս վերահսկել պարտավորությունները և ապահովել, որ վճարվող հարկերը համապատասխանեն օրենքի պահանջներին։ Տեղեկացված լինելը պաշտպանում է անհատներին անսպասելի ֆինանսական խնդիրներից։
Ֆիզիկական անձի հարկվող եկամուտը որոշվում է որպես հաշվետու ժամանակաշրջանում ցանկացած հիմքով ստացված եկամուտների (այդ թվում ՝ բնամթերային ձևով) և նվազեցվող (չհարկվող) եկամուտների դրական տարբերություն: Ֆիզիկական անձն եկամուտները կարող է ստանալ՝
→ ՀՀ աղբյուրներից
→ ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից:
Ռեզիդենտ ֆիզիկական անձի դեպքում ՝ հարկվող եկամուտը ձևավորվում է ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող եկամուտներից: Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի դեպքում ՝ հարկվող եկամուտը ձևավորվում է բացառապես ՀՀ աղբյուրներից ստացվող եկամուտներից:
ՀՀ աղբյուրների թվին են դասվում ՝
→ Աշխատավարձը,
→ Քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ծառայության մատուցումից կամ աշխատանքի կատարումից ստացվող եկամուտը,
→ Ռոյալթին,
→ Շահաբաժինը,
→ Տոկոսը,
→ Վարձակալական վճարը,
Ֆիզիկական անձի նվազեցվող եկամուտներ են համարվում այն եկամուտները, որոնք ենթակա չեն հարկման ՀՀ-ում եկամտային հարկով:
Չհարկվող (նվազեցվող) եկամուտների թվին են դասվում ՝
→ Նպաստները, կենսաթոշակները.
→ Ապահովագրական հատուցումները, բանկերի կամ վարկային կազմակերպությունների միջոցով՝ ապահովագրական հատուցումների հաշվին ստացված գումարները.
→ Պետական բյուջեից ստացվող կուտակային հատկացումների լրացուցիչ միջոցները, կուտակային հատկացումների կառավարման հաշվին ստացվող եկամուտները (տոկոսները).
→ Զինծառայողների բնամթերային եկամուտները և պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովությունը, զոհված և հաշմանդամ զինծառայողների համար միանվագ վճարները.
→ Սոցիալական օժանդակությունները, ալիմենտները, դոնորությունից եկամուտները.
→ Աշխատողներին տրվող փոխհատուցման վճարները.
→ Ժառանգությամբ և (կամ) նվիրատվությամբ ստացվող գույքը և դրամական միջոցները.
→ Ոչ առևտրային կազմակերպություններից անհատույց ստացվող ակտիվները, աշխատանքները, ծառայությունները.
→ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից անհատույց ստացվող եկամուտները.
→ Սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները.
→ Կրթաթոշակները, վնասի փոխհատուցումները, վարկերը և փոխառությունները.
→ Աշխատողի կամ աշխատողի ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ օգնությունը.
→ ՀՀ հավաքականի կազմում ստացվող մրցանակները.
→ Շահումները, մրցանակները, պարգևները.
→ Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամից ստացվող ավանդի հատուցումը.
→ ԽՍՀՄ խնայբանկում և ՀԽՍՀ բանկում ներդրած դրամական ավանդների փոխհատուցումը.
→ Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով վերցված գույքի դիմաց ստացվող եկամուտները.
→ Առողջության ապահովագրավճարները.
→ Միասնական հաշվից վերադարձման ենթակա գումարների նկատմամբ հաշվեգրվող տույժերը.
→ Մեկ մարդատար տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելու գործունեությունից ստացվող եկամուտները.
→ Ինքնավար էներգաարտադրողի ստացվող փոխհատուցումները.
→ Գյուղարտադրանքի օտարումից ստացվող եկամուտները.
→ Արժեթղթերից եկամուտները.
→ Հատուցման հիմնադրամից ստացվող հատուցումները.
→ Հողամասի օտարումից եկամուտները.
→ Ոսկու շուկաներում վաճառված թանկարժեք մետաղների և քարերի վաճառքից եկամուտները.
→ Վարկի գումարների ներման արդյունքում ստացվող եկամուտները.
→ Թրեյդ-ին առևտրի շրջանակներում ավտոտրանսպորտային միջոցի օտարումից եկամուտները.
→ Գույքի օտարումից բանկերից և վարկային կազմակերպություններից ստացվող եկամուտները։
Եթե ցանկանում եք խուսափել հարկային ռիսկերից, ճիշտ հաշվարկել Ձեր եկամուտները և օգտագործել հասանելի հարկային արտոնությունները, ապա Team2b ընկերության փորձառու մասնագետները պատրաստ են աջակցել Ձեզ եկամուտների հայտարարագրման, հարկային հաշվառման և այլ ֆինանսական հարցերում՝ տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն և գործնական լուծումներ։ Դիմե՛ք մեզ՝ ստանալու որակյալ աջակցություն, խնայելու ժամանակ և վստահ լինելու, որ Ձեր հարկային պարտավորությունները կատարվում են օրենքի պահանջներին համապատասխան։
10 տարի և ավել մասնագիտական փորձ, մասնագիտացած է պետական և համայնքային կազմակերպությունների հաշվապահական հաշվառմամբ: