Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու համար Էլեկտրոնային ստորագրության ձեռքբերման ուղեցույց

2023թ․ -ից սկսած այն ֆիզիկական անձինք, ովքեր իրենց ստացած եկամուտների մասով պարտավոր են ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը, կարող են այն ներկայացնել ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով։
Հայաստանի Հանրապետությունում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը պահանջում է, որ ֆիզիկական անձինք ունենան էլեկտրոնային ստորագրություն։ 

Եկամուտների հայտարարագրման համար ինչու՞ է անհրաժեշտ էլեկտրոնային ստորագրությունը

Եկամուտների տարեկան հայտարարագրման համար Էլեկտրոնային ստորագրությունը պարտադիր է, որպեսզի անձը կարողանա նույնականանալ և օգտագործել հարկային մարմինների էլեկտրոնային ծառայությունները։ Այն ապահովում է փաստաթղթերի էլեկտրոնային ստորագրումն ու վավերականությունը։

Ահա քայլ առ քայլ ուղեցույց` ինչպես ձեռք բերել և օգտագործել էլեկտրոնային ստորագրություն՝ եկամուտների հայտարարագրումը հեշտացնելու համար։

Ինչպե՞ս ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն

Էլեկտրոնային ստորագրություն ակտիվացնելու համար կա 2 տարբերակ՝

1․ բջջային հեռախոսի միջոցով (mID տարբերակով)

2․ Էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով (eID տարբերակով)

Նույնականացման քարտ ստանալու գործընթացը

  • Այցելե՛ք տարածքային անձնագրային ծառայություն և ստացե՛ք նույնականացման քարտ :
  • Եթե նույնականացման քարտ ստացել եք 2023 թվականի փետրվարի 15-ից հետո, կարող եք ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը բջջային օպերատորի միջոցով (mID տարբերակով)։
  1. mID տարբերակով ակտիվացում
  • Բջջային օպերատորի սպասարկման կենտրոնում փոխարինեք Ձեր SIM քարտը ID SIM քարտով։
  • Ակտիվացրե՛ք էլեկտրոնային ստորագրության ծառայությունը բջջային օպերատորի միջոցով։
  1. eID տարբերակով ակտիվացում
  • Անհրաժեշտ է ունենալ չիպ (Էլեկտրոնային կրիչ) պարունակող նույնականացման քարտ (նման նույանկանացման քարտեր տրամադրվել են մինչև 2023թ․-ի փետրվարի 15-ը՝ pin կոդի հետ միասին) և համապատասխան ընթերցող սարք։
  • Ընթերցող սարք կարող եք ձեռք բերել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ից կամ որևէ գրախանութից։
  • Այնուհետև այցելել www.ekeng.am կայք և հետևելով ուղեցույցներին՝ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրություն:

Նշենք նաև, որ նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ որևէ գործողություն չի պահանջվում:

Ինչպե՞ս օգտագործել էլեկտրոնային ստորագրությունը եկամուտների տարեկան հայտարարագիրը հանձնելու համար

Էլեկտրոնային ստորագրությունը թույլ է տալիս մուտք գործել հարկային ծառայության առցանց համակարգեր, լրացնել եկամուտների տաարեկան  հայտարարագիր և հաստատել այն։ Համակարգը ավտոմատ կերպով հաշվարկում է Ձեր վճարելիք հարկը։

Ձեր հայտարարագրման գործընթացը Team2B-ի հետ դառնում է ավելի արագ և հեշտ

Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման մասին օրենքի ընդունումից հետո շատերի մոտ առաջացել է խուճապ՝ գործընթացի բարդությունից և ժամանակատարությունից։ Սակայն Team2B-ի հետ այդ ամենը խնդիր չէ։ 

Մեր փորձառու մասնագետների թիմը պատրաստ է աջակցել Ձեզ այս կարևոր փուլում՝ եկամուտների հայտարարագրումը դարձնելով արագ և արդյունավետ գործընթաց։ Մեզ դիմելով՝ այդ բարդությունը կվերածվի մի քանի պարզ քայլերի: Արդյունքում, Դուք ոչ միայն խնայում եք ձեր ժամանակը, այլև վստահ եք լինում, որ ամեն ինչ կատարվում է օրենքին համապատասխան։

Խնայե՛ք ձեր ժամանակը աշխատանքի բոլոր փուլերում և կենտրոնացե՛ք այն գործերի վրա, որոնք իսկապես կարևոր են Ձեզ համար։

Վրեժ Սիրունյան

Հաշվապահական թիմի ղեկավար Team2B ընկերությունում

10 տարի և ավել մասնագիտական փորձ, մասնագիտացած է պետական և համայնքային կազմակերպությունների հաշվապահական հաշվառմամբ: