Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու հետ կապված ամենահաճախ տրվող հարցերը

Ընդհանուր առմամբ եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնում են հետևյալ խմբերը՝ 

ՀՀ քաղաքացի և ՀՀռեզիդենտ բոլոր այն քաղաքացիները, ովքեր՝

  1. 2024 թ․-ի ընթացքում հանդիսացել են վարձու աշխատող;
  2. 2024թ․-ի ընթացքում հանդիսացել են քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայության մատուցող;
  3. ունեն ընկերության 20 տոկոս և ավել բաժնետոմս;
  4. ունեն 2023թ.ի արդյունքներով 1.0 մլրդ. դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության թեկուզ մեկ բաժնետոմս;
  5. ստացել են 2024 թ․-ի ընթացքում 20 մլն դրամ և ավել փոխառություն;
  6. զբաղեցնում են պետական և հանրային պաշտոններ։

Սակայն շատ հաճախ հնչում են հարցեր հետևյալ անձանց եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու մասին՝

1․ Անչափահաս աշխատողները եկամուտների տարեկան  հայտարարագիր ներկայացնում են, թե՞ ոչ

Եթե 18 տարեկանդ դեռ չի լրացել , բայց դու արդեն աշխատում ես, լավ լուր ունեմ քեզ համար՝ Դու պատավոր չես ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր, այնինչ մյուս բոլոր աշխատողները պարտավոր են անել դա ։ 

Բայց եթե Դուք ունեք եկամտի այլ աղբյուր, որից պետք է առաջանա հարկ, ապա Ձեր փոխարեն հայտարարագիր ներկայացնելու է Ձեր ծնողը։ Օրինակ՝ այդպիսի դեպք կարող է լինել, երբ բնակարանը Ձեր անունով է, և այն տալիս եք վարձով։

2. Իսկ ի՞նչ կլինի եթե չներկայացնեմ եկամուտների տարեկան հայտարարագիր

*Համաձայն վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 1691 հոդվածի՝ սկզբում նախատեսվում է նախազգուշացում, այնուհետև 30 օրվա ընթացքում չներկայացնելու դեպքում մինչև 50 հազար դրամ տուգանք, այդ տուգանքը նշանակելուց հետո ևս 30 օրվա ընթացքում չներկայացնելու դեպքում նախատեսվում է մինչև 100 հազար դրամի տուգանք։

3. Եթե չունեմ ID քարտ ինչպե՞ս ներկայացնեմ եկամուտների տարեկան հայտարարագիր

*ՀՀ քաղաքացիները պետք է դիմեն և ստանան ID քարտ և ակտիվացնեն էլեկտրենային ստորագրություն։

Ինչպե՞ս ակտիվացնել էլեկտրենային ստորագրություն

  • Նույնականացման քարտ ստանալու գործընթացը
    • Այցելե՛ք տարածքային անձնագրային ծառայություն և ստացե՛ք նույնականացման քարտ :
    • Եթե նույնականացման քարտ ստացել եք 2023 թվականի փետրվարի 15-ից հետո, կարող եք ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը բջջային օպերատորի միջոցով։
  • mID տարբերակով ակտիվացում
    • Բջջային օպերատորի սպասարկման կենտրոնում փոխարինե՛ք ձեր SIM քարտը ID SIM քարտով։
    • Ակտիվացրե՛ք էլեկտրոնային ստորագրության ծառայությունը բջջային օպերատորի միջոցով։
  • eID տարբերակով ակտիվացում
    • Անհրաժեշտ է ունենալ չիպ պարունակող նույնականացման քարտ (նման նույանկանացման քարտեր տրամադրվել են մինչև 2023թ․-ի փետրվարի 15-ը) և համապատասխան ընթերցող սարք։
    • Ընթերցող սարք կարող եք ձեռք բերել «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ից։

4. Եթե 2024թ-ին նվեր եմ ստացել հայկական խոշոր կազմակերպության 1 հատ բաժնետոմս, ապա պե՞տք է ներկայացն եմեկամուտների տարեկան հայտարարագիր

*Եթե այդ կազմակերպության 2023թ-ի համախառն եկամուտը եղել է 1մլրդ դրամ և ավելի, ապա այո։

5. Եթե նախորդ տարի դադարեցրել եմ ՍՊԸ-ի գործունեությունը, բայց չեմ լուծարել, միակ փայատերը ես եմ, պե՞տք է նեկայացնեմ եկամուտների տարեկան հայտարարագիր

*Այո, քանի հանդիսանում եք իրական շահառու, թեկուզ կազմակերպությունը դադարեցված է։

6. ԱՁ-ները ներկայացնու՞մ են եկամուտների տարեկան հայտարարագիր

*Միայն ԱՁ հանդիսանալու հանգամանքը հիմք չէ 2024թ-ի համար հայտարարագիր ներկայացնելու համար։

Պատասխանատվություն եկամուտների տարեկան հայտարարագիր չներկայացնելու համար

Եկամուտների տարեկան հայտարարագիր չներկայացնելը ենթադրում է վարչական պատասխանատվություն՝ նախազգուշացում՝ 5000- 50 000 դր․-ի չափով։ Տուգանվելուց հետո 30 օրվա մեջ չնկերկայացնելը ենթադրում է երկու անգամ ավելի մեծ տուգանք։

Մինչդեռ եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելիս Դուք կարող եք պետությունից ետ ստանալ սոցիալական ծախսերի փոխհատուցում։

Սոցիալական ծախս է համարվում Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամների համար վճարված ուսման վարձը (նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները) և առողջության ապահովագրության վճարը։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է ստանալ մինչև 100 000 դր փախհատուցում։

Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու մասին այլ հարցերի դեպքում դիմե՛ք մեզ և մեր փորձառու մասնագետները կկատարեն հայտարարագրումը արագ և ճշգրիտ՝ բացառելով հետագա խնդիրների առաջացումը։

Անի Մխոյան

Հաշվապահական թիմի ղեկավար Team2B ընկերությունում

7 տարվա աշխատանքային փորձ, մասնագիտացած է ՏՏ և միջազգային ընկերությունների  հաշվապահական հաշվառմամբ: