Չհարկվող և հարկվող եկամուտներ ֆիզիկական անձանց համար
Մարդը կարող է ստանալ տարբեր տեսակ եկամուտներ, որոնցից ոչ բոլորի համար պետք է ներկայացնի եկամուտների տարեկան հայտարարագիր։ Հարկվող եկամուտներից ամենատարածվածը աշխատավարձն է, հարկվող է նաև բնակարանի վարձակալությունից ստացվող եկամուտը, դիվիդենտը և մի շարք այլ եկամուտներ։
Չհարկվող եկամուտները՝ հարկային լեզվով ասած նվազեցվող եկամուտներն են։ Չհարկվող է, օրինակ՝ Ձեր հարազատից, ընկերոջից կամ մեկ այլ անձից ստացված նվերը՝ թեկուզ դրամական տեսքով։ Չհարկվող եկամուտ են նաև ապահովագրական հատուցումները, ալիմենտները, ժառանգությամբ ստացվող գույքը և այլն։
Այս ամենը պետք է իմանալ, քանի որ Դուք 2024 թվականի համար պետք է ներկայացնեք եկամուտների տարեկան հայտարարագիր, հակառակ դեպքում կառաջանա վարչական պատասխանատվություն՝ նախազգուշացում՝ 5000- 50 000 դրամի չափով։
Եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնեն ՀՀ քաղաքացի և ՀՀ ռեզիդենտ բոլոր այն քաղաքացիները, ովքեր՝
Ստացիր 50-100 հազար ՀՀ դրամ փոխհատուցում՝ հայտարարագրելով քո եկամուտները 2025 թ․ին
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելուց հետո հնարավորություն է տրվում ստանալու 50-100 հազար ՀՀ դրամ փոխհատուցում։
Հայտարարագիր ներկայացնող ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձը սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող է օգտվել, եթե՝
ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձը փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար, սոցիալական ծախս կատարելիս, պետք է ծառայություն մատուցողից, այսինքն՝ ապահովագրական ընկերությունից կամ կրթական հաստատությունից պարտադիր պահանջի հաշվարկային փաստաթուղթ։ Իսկ ծառայություն մատուցողը՝ ապահովագրական ընկերությունը կամ կրթական հաստատությունը պետք է դուրս գրի հաշվարկային փաստաթուղթ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգից՝ լրացնելով ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշվարկային փաստաթուղթը։
Միաժամանակ, անհրաժեշտ է ծառայություն մատուցողին ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայության համարանիշը։
Իսկ այն դեպքում, երբ սոցիալական ծախսը կատարվում է հայտարարագիր ներակայացնող ֆիզիկական անձի ընտանիքի անդամի համար, ապա պետք է ներկայացնել՝
Պետք է նշել նաև՝ եթե հայտարարատուն տարվա ընթացքում օգտվել է հիփոթեքի եկամտային հարկի գումարի հետ վերադարձի հնարավորությունից, եկամտային հարկի ամբողջ գումարի չափով, ապա այդ դեպքում չի կարող օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից։
Փաստեր, որոնք պետք է իմանալ 2025թ․ի եկամուտների համընդհանուր հայտարարագրման մասին
1․ Ինչո՞ւ է ներդրվում այս համակարգը․
Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման նպատակն է․
2․ Ովքե՞ր պետք է հայտարարագիր ներկայացնեն․
3․ Որտե՞ղ և ինչպե՞ս ներկայացնել․
Հայտարարագրերը պետք է ներկայացվեն https://self-portal.taxservice.am/sign-in/ համակարգով՝ նախնական նույնականացումից հետո։ Համակարգը ավտոմատ կկատարի հարկի հաշվարկը։
4․ Ի՞նչ կփոխի համակարգը․
Եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը տնտեսական թափանցիկության և արդարության կարևոր քայլ է։ Իսկ այս գործընթացը առանց դժվարությունների կատարելու համար դիմե՛ք մեզ և մեր փորձառու մասնագետները կհայտարարագրեն Ձեր եկամուտները րոպեների ընթացքում։
10 տարի և ավել մասնագիտական փորձ, մասնագիտացած է առևտրային կազմակերպությունների հաշվապահական հաշվառմամբ: