★★★★★
Իմ արտադրությամբ զբաղվող ընկերության հաշվապահությունը վստահել եմ Team2B-ին։ Նրանք ինձ օգնեցին ավելի լավ հասկանալ ու գնահատել կազմակերպությանս կարիքները։
Նարեկ Հարությունյան
Կփաստաթղթավորենք և կհաշվառենք բոլոր գործարքները հարկային օրենսդրության պահանջներին համապատասխան՝ հաշվի առնելով արտադրական կորուստների, խոտանի, նյութածախսի և այլ հատուկ դեպքերի հարկային առանձնահատկությունները:
Կվարենք հաշվապահությունը IFRS ստանդարտներին համապատասխան՝ ճիշտ արտացոլելով արտադրական փուլերը, անավարտ արտադրանքը, ուղղակի և անուղղակի ծախսերը, ինչպես նաև հավելյալ ծախսերի բաշխումը։
Կպատրաստենք ինքնարժեքի, նյութածախսի, արտադրական վերլուծության և պաշարների վերահսկման հաշվետվություններ, որոնք կօգնեն հասկանալ, թե որտեղ է ձևավորվում արժեքը և որտեղ են առաջանում շեղումները։
Արտադրության մեջ հաշվապահությունը չի կարող ճիշտ լինել, եթե հաշվապահը չի հասկանում արտադրական փուլերը, արտադրամասերի տարբերությունը և ծախսերի տրամաբանությունը։ Մեր աշխատանքի հիմնական ուղղություններն են՝
Եթե ինքնարժեքը հաշվարկված չէ ճիշտ, բիզնեսը չի կարող վարել ճիշտ գնային քաղաքականություն, հասկանալ իր իրական շահույթը կամ ժամանակին տեսնել արտադրական անարդյունավետությունը։ Հատկապես կարևոր է հասկանալ, թե որ ծախսերն են ներառվում ինքնարժեքի մեջ, որոնք՝ ոչ, և ինչն է տարվա վերջում մնում անավարտ արտադրանք։
Մեր մոտեցման նպատակը արտադրական հաշվապահությունը դարձնել պարզ, պաշտպանելի և գործնականում կիրառելի։
Մեր աշխատանքի արդյունքում արտադրողը ստանում է հստակ ինքնարժեք, ավելի վստահ գնային քաղաքականություն, ավելի լավ վերահսկվող ծախսեր և ավելի հասկանալի արտադրական արդյունավետություն։ Բացի այդ նա հստակ պատկերացում ունի պաշարների մնացորդի վերաբերյալ:
★★★★★
Իմ արտադրությամբ զբաղվող ընկերության հաշվապահությունը վստահել եմ Team2B-ին։ Նրանք ինձ օգնեցին ավելի լավ հասկանալ ու գնահատել կազմակերպությանս կարիքները։
Նարեկ Հարությունյան
Մեզ վստահում են, որովհետև ունենք ոչ միայն հաշվապահական, այլ նաև արտադրական տրամաբանությունը հասկանալու փորձ։ Սա օգնում է ճիշտ տարբերակել ուղղակի և անուղղակի ծախսերը, ճիշտ հաշվառել կորուստները և բիզնեսին տալ թվեր, որոնց վրա կարելի է վստահել։
2000+
Բիզնես արդեն օգտվել է մեր ծառայություններից
60+
Հաշվապահ աշխատում է Ձեզ համար
1200+
Բիզնես այս պահին օգտվում է մեր ծառայություններից
15+
Տարվա փորձ հաշվապահությունում