երրորդ երկրներԱրտահանում

Ապրանքների արտահանման մաքսային ձևակերպման ամբողջ գործընթացը դեպի երրորդ երկրներ (ոչ ԵԱՏՄ)՝ անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստումից մինչև մաքսային մարմիններում հայտարարագրումը:

Մեր թիմը պատրաստում է արտահանման հայտարարագիրը, ստուգում ուղեկցող փաստաթղթերը (ինվոյս, փաթեթավորման ցուցակ, սերտիֆիկատներ), ապահովում ԱՏԳԱԱ կոդերի ճիշտ կիրառումը։ Անվճար նախնական խորհրդատվություն Team2B-ից։

Անվճար խորհրդատվություն

Արտահանման մաքսազերծման ընդհանուր նկարագիր

Արտահանման մաքսազերծումը Հայաստանում ներառում է ապրանքների արտահանման մաքսային ձևակերպման ամբողջ գործընթացը՝ անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստումից մինչև մաքսային մարմիններում հայտարարագրումը և բեռի օրինական արտահանման կազմակերպումը դեպի երրորդ (ոչ ԵԱՏՄ) երկրներ։

Արտահանման մաքսազերծման ուղին քայլ առ քայլ

→ Անվճար նախնական խորհրդատվություն → ԱՏԳ ԱԱ կոդերի ճշտում և դասակարգում → Ուղեկցող փաստաթղթերի ստուգում → Արտահանման հայտարարագրի պատրաստում → Հայտարարագրի ներկայացում մաքսային մարմիններին → Մաքսազերծման ավարտ և բեռի արտահանում

Ում համար է արտահանման մաքսազերծումը

Հայաստանից երրորդ (ոչ ԵԱՏՄ) երկրներ ապրանք արտահանող ընկերությունների և ԱՁ-ների համար, որոնք ցանկանում են արագ և օրինական մաքսային ձևակերպում։

Անհրաժեշտ փաստաթղթեր արտահանման մաքսազերծման համար

✓  Ինվոյս (հաշիվ-ապրանքագիր)

✓  Փաթեթավորման ցուցակ

✓  Բեռնագիր (CMR / AWB / Bill of Lading)

✓  Համապատասխան սերտիֆիկատներ (ծագման, որակի, և այլն)

✓  Ապրանքի ԱՏԳԱԱ կոդեր և մանրամասն նկարագրություն

✓  Արտահանող ընկերության հիմնական տվյալներ (ՀՎՀՀ, գրանցում)

Ինչպես ենք իրականացնում արտահանման մաքսազերծումը

Պատրաստում և ներկայացնում ենք արտահանման հայտարարագիրը, ստուգում ենք բոլոր ուղեկցող փաստաթղթերը (ինվոյս, փաթեթավորման ցուցակ, սերտիֆիկատներ և այլն), իրականացնում ԱՏԳ ԱԱկոդերի և մաքսային տվյալների ստուգում։ Կազմակերպում ենք մաքսային ձևակերպման գործընթացը և ապահովում բեռի օրինական ու արագ արտահանումը դեպի երրորդ երկրներ։

Արտահանման մաքսազերծման վերջնական արդյունք

Ձեր ապրանքը օրինական կարգով, արագ և առանց մաքսային խնդիրների արտահանվում է դեպի երրորդ երկրներ։

Արտահանման մաքսազերծման տևողություն

Տևողությունը կախված է ապրանքի տեսակից, ծավալից և սերտիֆիկատների պատրաստ լինելուց։ Սովորաբար մաքսազերծումը կատարվում է 1–3 աշխատանքային օրում՝ ամբողջական փաստաթղթերի առկայության դեպքում։

Արտահանման մաքսազերծման արժեք

Արժեքը որոշվում է անհատական՝ կախված ապրանքի տեսակից, ծավալից և անհրաժեշտ սերտիֆիկատներից։ Նախնական խորհրդատվությունն անվճար է։

Գրանցվե՛ք անվճար խորհրդատվության

Գրեք մեզ

Կամ լրացրեք ձևաթուղթը, և մենք կկապվենք ձեզ հետ

Բոլոր ծառայությունները այստեղ

Տեսնել ավելին