Իրավաբանական ծառայությունների բաժանորդագրությունամսական

Շարունակական իրավաբանական աջակցության փաթեթ ամսական բաժանորդագրությամբ՝ ձեր կամ ձեր ընկերության գործունեության շրջանակներում առաջացող կորպորատիվ, աշխատանքային և այլ իրավական հարցերի լուծման համար։

Դիմե՛ք անվճար խորհրդատվության

Ստացե՛ք բարձրակարգ իրավաբանական ծառայություններ

Ում համար է այս ծառայությունը

ԱՁ-ների, ընկերությունների և ակտիվ ֆիզիկական անձանց համար, ովքեր ցանկանում են ունենալ մշտական իրավաբան՝ ընթացիկ հարցերի շուտափույթ լուծման համար։

Ինչ ենք մենք անում

Ամսական կտրվածքով՝ կարճատև խորհրդատվություններ (առկա/հեռակա), կադրային փաստաթղթերի ձևակերպում և վարում, աշխատանքային, կորպորատիվ, օտարման և այլ տեսակ քաղաքացիաիրավական պայմանագրերի կազմում, ներկայացուցչություն ՀՀ պետական մարմիններում՝ համապատասխան բողոքների, դիմումների, առարկությունների կազմմամբ, ֆիզ․ անձի, ԱՁ-ի կամ ընկերության գործունեության ներքո կնքվող գործարքներում աջակցություն և ներկայացուցչություն։

 

Վերջնարդյունք

Ստանում եք շարունակական իրավաբանական ծառայություն՝ տարբեր գործարքների և իրավահարաբերությունների առնչությամբ։ Ծառայության մատուցումը կարող է դադարել կողմերից յուրաքանչյուրի մյուսին 30 օր նախապես ծանուցելու միջոցով։

Գրանցվե՛ք անվճար խորհրդատվության

Գրեք մեզ

Կամ լրացրեք ձևաթուղթը, և մենք կկապվենք ձեզ հետ