Ոչ առևտրային կազմակերպությունների գրանցում
ՀՀ-ում ոչ առևտրային կազմակերպությունների գրանցում՝ ՀԿ, հիմնադրամ, ՊՈԱԿ/ՀՈԱԿ, կուսակցություն, կոոպերատիվ, համատիրություն և այլ։
Արժեքը՝ 300 000 դրամ + պետական տուրք (10 000-50 000 դրամ՝ կախված տեսակից), տևողությունը՝ մինչև 1 ամիս։
Կազմում ենք ամբողջական փաթեթը (հիմնադրի որոշում, ժողովի արձանագրություն, կանոնադրություն, կախված տեսակից նաև այլ փաստաթղթեր) և հանձնում Պետական ռեգիստր։
Ոչ առևտրային կազմակերպությունների գրանցում Ընդհանուր նկարագիր
ՀՀ-ում ոչ առևտրային կազմակերպությունների գրանցում՝ կոոպերատիվներ, համատիրություններ, ՊՈԱԿ, ՀՈԱԿ, հասարակական միավորումներ, հիմնադրամներ (այդ թվում՝ կուսակցություն, կրոնական, արհեստակցական, ոչ առևտրային կազմակերպության առանձնացված ստորաբաժանում)։
Ծառայության ուղի
Ում համար է այս ծառայությունը
Ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց համար, ովքեր ցանկանում են հիմնել ոչ առևտրային կազմակերպություն ՀՀ-ում։ Հասարակական կազմակերպությունը կարող է հիմնադրել առնվազն 2 անձ, հիմնադրամը՝ 1 կամ ավելի ֆիզ․/իրավաբանական անձ։
Փաստաթղթեր ոչ առևտրային կազմակերպության գրանցման համար
Ինչպես ենք իրականացնում ոչ առևտրային կազմակերպության գրանցումը
Տրամադրում ենք նախնական խորհրդատվություն, ներկայացնում ենք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, կազմում ենք ամբողջական փաթեթը (հիմնադրի որոշում, ժողովի արձանագրություն, կանոնադրություն, կախված տեսակից նաև այլ փաստաթղթեր, օրինակ՝ կուսակցության դեպքում՝ հիմնադիր համագումարի արձանագրությունը, ղեկավար մարմինների կազմի մասին տեղեկություններ և այլն)։ Հանձնում ենք գրանցման դիմումը Պետական ռեգիստրում և մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում վերցնում ենք կանոնադրությունն ու գրանցման վկայականը։
Ծառայության արժեք
300 000֏Ծառայության մանրամասներ
Ոչ առևտրային կազմակերպության գրանցում
Վերջնական արդյունք
- ✓ ՀՀ-ում գրանցվում է ձեր ոչ առևտրային կազմակերպությունը, և ստանում եք համապատասխան անհրաժեշտ փաստաթղթերը։
Ծառայության տևողություն
- ✓ Կախված է կազմակերպության տեսակից։ Կարող է տևել մինչև 1 ամիս։
Ոչ առևտրային կազմակերպության գրանցում
300 000֏։ Պետական տուրքերը՝ կրոնական կազմակերպություն, հասարակական կազմակերպություն, հիմնադրամ, կոոպերատիվներ և համատիրություններ՝ 10 000 դրամ, կուսակցություն՝ 50 000 դրամ, ոչ առևտրային կազմակերպության առանձնացված ստորաբաժանում, արհեստակցական կազմակերպություն, ՊՈԱԿ և ՀՈԱԿ՝ պետական տուրք չկա։ Նոտարական թարգմանությունները չեն մտնում արժեքի մեջ՝ 12 000 դրամից սկսած, ինչպես նաև 3 000 դրամի պետական տուրքը, որը վճարում ենք մենք։
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ տեսակի ոչ առևտրային կազմակերպություններ եք գրանցում
Գրանցում ենք ՀԿ-ներ, հիմնադրամներ, ՊՈԱԿ/ՀՈԱԿ, կոոպերատիվներ, համատիրություններ, կուսակցություններ, կրոնական, արհեստակցական և այլ տեսակի կազմակերպություններ։
Ի՞նչ արժե գրանցումը
Ծառայության արժեքը՝ 300 000 դրամ։ Պետական տուրքը կախված է տեսակից՝ ՀԿ, հիմնադրամ, կրոնական՝ 10 000 դրամ, կուսակցություն՝ 50 000 դրամ, ՊՈԱԿ/ՀՈԱԿ՝ տուրք չկա։
Ինչքա՞ն ժամանակ կտևի գրանցումը
Կախված է կազմակերպության տեսակից և կարող է տևել մինչև 1 ամիս։