Բրենդի պաշտպանությունԱպրանքային նշանի գրանցում Հայաստանում

Ապրանքային նշանի (լոգոյի) գրանցումը Հայաստանում թույլ է տալիս իրավաբանորեն պաշտպանել ձեր բրենդը։ Մեր ընկերությունը կազմակերպում է ողջ գործընթացը Մտավոր սեփականության գրասենյակում (AIPA)՝ սկսած նշանի առկայության նախնական ստուգումից մինչև վկայականի ստացում։ Ծառայության արժեքը՝ 150 000 դրամից, ընդհանուր տևողությունը՝ մոտ 5 ամիս, ստացված վկայականը՝ 10 տարի վավերականությամբ՝ հնարավորությամբ երկարաձգել։

Անվճար խորհրդատվություն

Ապրանքային նշանի գրանցում Հայաստանում. ընդհանուր նկարագիր

Ապրանքային նշանի (լոգոյի) գրանցումը Հայաստանում թույլ է տալիս իրավաբանորեն պաշտպանել ձեր բրենդը՝ զերծ պահելով երրորդ անձանց առանց ձեր համաձայնության օգտագործելու ձեզ պատկանող ապրանքային նշանը։ Մեր ընկերությունը կազմակերպում է ողջ գործընթացը Մտավոր սեփականության գրասենյակում, իսկ գրանցման վկայականը տրամադրվում է 10 տարի ժամկետով։

Ապրանքային նշանի գրանցման ուղին քայլ առ քայլ

→ Խորհրդատվություն և նշանի առկայության ստուգում → Հայտի և ուղեկցող փաստաթղթերի կազմում → Փաստաթղթերի ստորագրում հաճախորդի կողմից → Հայտի ներկայացում Մտավոր սեփականության գրասենյակ → Փորձաքննության ընթացքի ուղեկցում → Վկայականի ստացում և հանձնում հաճախորդին

Ում համար է ապրանքային նշանի գրանցումը

ԱՁ-ների, ՍՊԸ-ների և այլ ընկերությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց համար, ովքեր ցանկանում են Հայաստանում իրավական պաշտպանվածություն ապահովել իրենց բրենդի, լոգոյի կամ նշանի նկատմամբ։

Փաստաթղթեր ապրանքային նշանի գրանցման համար

✓  Ապրանքային նշանի պատկերը (հնարավորության դեպքում նաև logobook-ը՝ գույնի, տառատեսակի, տառաչափի մանրամասն նկարագրությամբ)

✓  Կոնտակտային հեռախոսահամար և էլ․ փոստի հասցե

✓  Հաշվառման կամ բնակության հասցե

✓  Իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման վկայական (քաղվածք)

✓  Տնօրենի անձնագիր

✓  Տեղեկություն աշխատակիցների թվաքանակի մասին

Ինչպես ենք իրականացնում ապրանքային նշանի գրանցումը

Հաճախորդից ստանում ենք ապրանքային նշանի նախընտրելի տարբերակները և անվճար ստուգում, արդյո՞ք նմանատիպ նշաններ արդեն գրանցված են։ Ճշտում ենք գործունեության տեսակը, որի ներքո գրանցվելու է նշանը, լրացնում ենք գրանցման հայտը, կազմում աշխատողների թվաքանակի վերաբերյալ տեղեկանք և լիազորագիր, հաշվարկում ենք պետական տուրքերը։ Հայտի ներկայացման պահից սկսած ամբողջ գործընթացը վարում ենք առանց ձեր մասնակցության՝ ներառյալ Մտավոր սեփականության գրասենյակի հետ ողջ նամակագրությունը։ Գործընթացի ավարտին ստանում ենք տպագրված վկայականը։

Արժեք

150 000֏

Ծառայության մանրամասները

Իրավաբանական խորհրդատվության

վերջնական արդյունք

  • Ձեր նախընտրած ապրանքային նշանը հասանելիության դեպքում գրանցվում է, իսկ դուք ստանում եք գրանցման վկայական՝ 10 տարի վավերականությամբ։

տևողություն

  • Ամբողջական գործընթացը տևում է մոտավորապես 5 ամիս։

Ապրանքային նշանի գրանցման արժեք

150 000 դրամից սկսած, որից պետական տուրքը՝ նվազագույնը 17 500 դրամ գործընթացի համար և նվազագույնը 12 500 դրամ՝ վկայականի ստացման համար։ Ֆիզիկական անձինք և 0–25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք ու ԱՁ-ները պետական տուրքերը վճարում են 75% զեղչով, 25–100 աշխատող ունեցողները՝ 50% զեղչով։

Հաճախ տրվող հարցեր

Ինչքա՞ն է տևում ապրանքային նշանի գրանցումը Հայաստանում

Ամբողջական գործընթացը տևում է մոտավորապես 5 ամիս՝ նախնական փորձաքննությունից մինչև վկայականի ստացում։


Ի՞նչ արժե ապրանքային նշանի գրանցումը

Ծառայության ընդհանուր արժեքը սկսվում է 150 000 դրամից, որից պետական տուրքը՝ նվազագույնը 17 500 դրամ գործընթացի համար և 12 500 դրամ վկայականի համար։


Որքա՞ն է զեղչը փոքր ընկերությունների համար

0–25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք ու ԱՁ-ները պետական տուրքերը վճարում են 75% զեղչով, 25–100 աշխատող ունեցողները՝ 50% զեղչով։


Քանի՞ տարի է գործում գրանցման վկայականը

Ապրանքային նշանի վկայականը տրամադրվում է 10 տարի վավերականությամբ՝ հնարավորությամբ երկարաձգել։

Համագործակցության հայտ

Գրեք մեզ

Կամ լրացրեք ձևաթուղթը, և մենք կկապնվենք ձեզ հետ

Բոլոր ծառայությունները այստեղ

Տեսնել ավելին