Մասնակցի փոփոխություն
ՍՊԸ-ի մասնակցի (բաժնեմասի սեփականատիրոջ) փոփոխության գրանցում Հայաստանում, երբ բաժնեմասը անցնում է մեկ ֆիզիկական անձից մեկ այլ ֆիզիկական անձի։
Արժեքը՝ 150 000 դրամ (ներառյալ 30 000 դրամ պետական տուրք), տևողությունը՝ 3–5 աշխատանքային օր։
Կազմում ենք ամբողջական փաթեթը՝ կանոնադրության փոփոխությունը, օտարման պայմանագիրը, որոշում/արձանագրությունը, լիազորագրերը, և հանձնում Պետական ռեգիստր։
ՍՊԸ մասնակցի փոփոխության ընդհանուր նկարագիր
ՍՊԸ-ի մասնակցի (բաժնեմասի սեփականատիրոջ) փոփոխության գրանցում Հայաստանում, երբ բաժնեմասը անցնում է մեկ ֆիզիկական անձից մեկ այլ ֆիզիկական անձի։
Ծառայության ուղի
Ում համար է ՍՊԸ մասնակցի փոփոխության ծառայությունը
ՍՊԸ-ների մասնակիցների համար, որոնք ցանկանում են իրենց բաժնեմասն օտարել մեկ այլ ֆիզիկական անձի։
Փաստաթղթեր ՍՊԸ մասնակցի փոփոխության համար
✓ Նոր մասնակցի անձնագիր կամ նույնականացման քարտ, ՀԾՀ, հաշվառման հասցե, հեռախոսահամար
✓ Ընկերության պետական ռեգիստրի վկայականը (քաղվածք)
✓ Լիազորագիր՝ տնօրենի և/կամ մասնակցի անունից հանդես գալու համար (կազմում ենք մենք)
✓ Օտարերկրյա ֆիզ․ անձի դեպքում՝ անձնագրի նոտարական վավերացված և հայերեն թարգմանված պատճենը
Ինչպես ենք իրականացնում ՍՊԸ մասնակցի փոփոխությունը
Տրամադրում ենք նախնական խորհրդատվություն, կազմում ենք ամբողջական փաթեթը՝ կանոնադրության փոփոխությունը, օտարման պայմանագիրը, մասնակցի/ժողովի որոշումը կամ արձանագրությունը, տեղեկանք-հավաստումը, դիմումը նոր մասնակցից և երկու լիազորագիր։ Հանձնում ենք դիմումը Պետական ռեգիստր և 2–3 աշխատանքային օրվա ընթացքում վերցնում ենք գրանցման վկայականի և կանոնադրության նոր օրինակները։
Արժեք
սկսած 150 000֏-իցԾառայության մանրամասները
Իրավաբանական խորհրդատվության
վերջնական արդյունք
- ✓ Առանց ավելորդ դժվարությունների ձևակերպում եք մասնակցի փոփոխությունը։
տևողություն
- ✓ Ամբողջական գործընթացը կարող է տևել մոտավորապես 3–5 աշխատանքային օր։
Ծառայության արժեք
150 000 դրամ, ներառյալ պետական տուրքը՝ 30 000 դրամ։ Նոտարական թարգմանությունները չեն մտնում արժեքի մեջ՝ 12 000 դրամից սկսած։
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ արժե մասնակցի փոփոխությունը (ֆիզ․ անձ - ֆիզ․ անձ)
Արժեքը՝ 150 000 դրամ, ներառյալ 30 000 դրամ պետական տուրքը։
Ինչքա՞ն ժամանակ կտևի
Ամբողջական գործընթացը կարող է տևել 3–5 աշխատանքային օր։
Ի՞նչ եմ ստանում գործընթացի ավարտին
Ստանում եք գրանցման վկայականի նոր օրինակը և թարմացված կանոնադրությունը՝ նոր մասնակցի վերաբերյալ տվյալներով։
Ի՞նչ արժե մասնակցի փոփոխությունը իրավաբանական անձի դեպքում
Արժեքը՝ 240 000 դրամ, ներառյալ 30 000 դրամ պետական տուրքը։
Ինչքա՞ն ժամանակ կտևի
Ամբողջական գործընթացը կարող է տևել 3–5 աշխատանքային օր։
Ի՞նչ լրացուցիչ փաստաթղթեր են պետք օտարերկրյա իրավաբանական անձի դեպքում
Անհրաժեշտ է քաղվածք տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից և հիմնադիր փաստաթղթերը՝ նոտարական վավերացված և հայերեն թարգմանված։