Տնօրենի փոփոխության ընդհանուր նկարագիր
Կազմակերպության տնօրենի (գործադիր մարմնի ղեկավարի) փոփոխության գրանցում Պետական ռեգիստրի գործակալությունում՝ ողջ փաթեթի կազմմամբ և ներկայացմամբ։
Ծառայության ուղի
- Խորհրդատվություն
- Փաստաթղթերի կազմում (որոշում/արձանագրություն, լիազորագիր)
- Դիմումի ներկայացում Պետական ռեգիստր
- Գրանցման ընթացքի հետևում
- Թարմացված վկայականի ստացում
Ում համար է տնօրենի փոփոխության գրանցումը
ՍՊԸ-ների, ԲԲԸ-ների, ՓԲԸ-ների և այլ իրավաբանական անձանց համար, որոնք փոխում են գործադիր մարմնի ղեկավարին։
Փաստաթղթեր տնօրենի փոփոխության համար
- Կազմակերպության գրանցման վկայականը (քաղվածքը)՝ պետական գրանցման համարով, ամսաթվով, ՀՎՀՀ-ով, գործունեության հասցեով, մասնակիցների/բաժնետերերի տվյալներով
- Նոր տնօրենի անձնագրային տվյալները, ՀԾՀ-ն և հաշվառման հասցեն
- Լիազորագիր՝ նոր տնօրենի անունից հանդես գալու համար (կազմում ենք մենք)
Ինչպես է իրականացվում տնօրենի փոփոխությունը
Տրամադրում ենք նախնական խորհրդատվություն, կազմում ենք անհրաժեշտ ամբողջական փաստաթղթերի փաթեթը (ներառյալ մասնակցի կամ ժողովի որոշումը/արձանագրությունը և լիազորագիրը), համաձայնեցված ժամկետներում Պետական ռեգիստրում հանձնում ենք փոփոխության գրանցման դիմումը։ Հետևում ենք գործընթացին և 2-3 աշխատանքային օրվա ընթացքում վերցնում ենք գրանցման վկայականի նոր օրինակը։
Արժեք
սկսած 80 000 ֏Ծառայության մանրամասները
Իրավաբանական խորհրդատվության
վերջնական արդյունք
- Գրանցում եք տնօրենի փոփոխությունը և ստանում թարմացված գրանցման վկայական։
տևողություն
- Ամբողջական գործընթացը կարող է տևել մոտավորապես 3-5 աշխատանքային օր։
Ծառայության արժեք
80 000 դրամ։ Նոտարական թարգմանությունները չեն մտնում արժեքի մեջ՝ 12 000 դրամից սկսած, ինչպես նաև 3 000 դրամի պետական տուրքը, որը վճարում ենք մենք։
Հաճախ տրվող հարցեր
Ծառայության արժեքը՝ 80 000 դրամ։
Ամբողջական գործընթացը կարող է տևել 3–5 աշխատանքային օր։
Անհրաժեշտ են ընկերության գրանցման վկայականը (քաղվածք), նոր տնօրենի անձնագիր, ՀԾՀ և հաշվառման հասցե, ինչպես նաև լիազորագիր (կազմում ենք մենք)։
Պատմեք Ձեր բիզնեսի մասին, և մենք կառաջարկենք ճիշտ լուծումը
- Անվճար է և ոչնչի չի պարտավորեցնում
- Պատասխան՝ Ձեզ հարմար լեզվով. հայերեն, русский, English
- Աշխատանքային օրերին՝ 10:00–18:00
Կամ գրեք մեզ անմիջապես