Հաճախորդի ուղեկցում, ներկայացուցչություն կամ առաքում

Երբեմն պետք չէ բարդ ծառայություն, պարզապես մարդ, ով կհասնի։ Մինչև հարկային, բանկ, նոտար, պետական մարմին, սուրհանդակային ծառայություն-ցանկացած տեղ, որտեղ դու անձամբ չպիտի կամ չես կարող լինել։

Մենք կգնանք, կկանգնենք հերթում, կվերցնենք այն, ինչ պետք է վերցնել, և կհանձնենք այնտեղ, որտեղ պետք է հանձնել։

Անվճար խորհրդատվություն

Ինչ ենք անում

✓  Ուղեկցում՝ գալիս ենք քեզ մոտ և միասին գնում ենք անհրաժեշտ տեղ

✓  Ներկայացուցչություն՝ գործում ենք քո անունից լիազորագրով

✓  Առաքում՝ վերցնում ենք փաստաթղթերը մեկ կետից և հանձնում մեկ ուրիշին

Երբ պետք կգա

✓ Ժամանակ չկա բյուրոկրատական խնդիրների համար ✓ Պետք է ներկայացնել կամ ստանալ փաստաթղթեր՝ մինչդեռ դու այլ քաղաքում/երկրում ես ✓ Ատյանում պետք է հայերեն իմացող մարդ ✓ Հրատապ խնդիր «այսօրվա համար»՝ առանց պլանավորման

Ինչ կստանաս

✓  Լուծված խնդիր՝ առանց քո անձնական ներկայության

✓  Հաշվետվություն․ փաստաթղթերի լուսանկարներ, անդորրագիր, պատասխանատու անձի հաստատում

✓  Ժամկետների երաշխիք՝ ֆիքսում ենք պայմանագրում

Ինչ է պետք քեզնից

✓  Խնդրի հստակ պատկեր (ինչ վերցնել / ուր տանել / ո՛ր ատյան)

✓  Լիազորագիր՝ եթե պետք է ներկայացուցչություն

✓  Փաստաթղթերը կամ դրանց սկանները

Ծառայության արժեքը

Ծառայության արժեքը սկսվում է 15 000 դրամից մեկ ելքի համար։ Վերջնական գինը կախված է կետերի քանակից, հրատապությունից և բնույթից։

Համագործակցության հայտ

Գրեք մեզ

Կամ լրացրեք ձևաթուղթը, և մենք կկապնվենք ձեզ հետ

Բոլոր ծառայությունները այստեղ

Տեսնել ավելին