fbpx

Հայտարարագրի ներկայացում. գույքը վարձով տվողներ

Play Video

Գույքը տալի՞ս եք վարձով, ապա պետք է տարեկան հայտարարագիր տաս:

Վստահ եմ՝ բնակարանների վարձատուները գիտեն, որ վարձակալության գործարքը կնքելուց հետո պետք է տեղեկացնեն դրա մասին հարկայինին: Այս ամենի մասին կարող եք մանրամասն տեղեկանալ մեր նախորդ հալովակներից մեկում: Այժմ մոտենում է այդ գործարքից հարկեր վճարելու, ու որն ավելի կարևոր է, այդ եկամուտները հայտարարագրելու ժամանակը:

Զարմանալի է, բայց քչերը գիտեն, որ բնակարան վարձով տվողները նույնպես պարտավոր են հանձնել եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Դրա համար անհաժեշտ է ստանալ ՀՎՀՀ, ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը ու մինչև մայիսի 1-ը հարկայինի նոր ստեղծված հայտարարագրման համակարգով ներկայացնել  «հաշվարկ-հայտարարագիր» 2023 թ․ի ընթացքում ստացած վարձակալական եկամուտների մասով, որտեղ կնշեք առաջացող հարկի գումարը։

Ինչպե՞ս ներկայացնել հայտարարագիր

Նույնականացում անցնելուց հետո հայտարարատուն պետք է մուտք գործի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ և հետևի համակարգի առաջարկած հաջորդական քայլերին։

Եկամուտների հայտարարագրման նոր համակարգը կարող է խուճապ առաջացնել ու հանգեցնել բազում թյուրիմացությունների։ Հայտարարատուների մեծ մասն արդեն սկսել է դիմել համապատասխան մասնագետների՝ անխոչընդոտ գործընթացի համար։ 

Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ մենք ստեղծել ենք ստորաբաժանում, որը կպատասխանի Ձեր հարցերին և կօգնի արագ կազմակերպել հայտարարագրումը։

Հայտարարագրման կարգի պրակտիկ օրինակ կարող եք գտնել այստեղ, իսկ խորհրդատվություն կամ ուղեցույց ստանալու համար կարող եք անցնել հղումով։

Ի՞նչ պետք է անի վարձատուն՝ անշարժ գույքը վարձակալությամբ հանձնելուց հետո

Քայլ 1. Ստանալ ՀՎՀՀ : Անհրաժեշտ է անձնագրով և սոց քարտով, կամ նույնականացման քարտով մոտենալ ՊԵԿ սպասարկման գրասենյակ և գրանցվել որպես հարկ վճարող, ստանալ ՀՎՀՀ:

Քայլ  2 Ներկայացնել դիմում: Սա հենց նոր պահանջն է. պետք է ամեն առանձին վարձով տրվող անշարժ գույքի համար ներկայացնել դիմում՝ ինչպես վարձակալության սկզբում, այնպես էլ ավարտին: Երկու դեպքում էլ սահմանվում է 5-օրյա ժամկետ:

Քայլ 3 Ներկայացնել հաշվետվություն: Մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը պետք է էլեկտրոնային եղանակով ներկայացնել տարեկան հաշվարկ, թե ինչքան եկամուտ եք ստացել, իսկ հաշվետվության ձևը ավտոմատ կհաշվի դրա 10%-ը և կներկայացնի ձեր պարտքը:

Քայլ 4 Վճարել հարկը: Մինչև հաջորդող տարվա մայիսի 1-ը պետք է վճարել հարկը:

Հովհաննես Մելքոնյան

Հաշվապահական թիմի ղեկավար Team2B ընկերությունում

10 տարի և ավել մասնագիտական փորձ, մասնագիտացած է առևտրային կազմակերպությունների հաշվապահական հաշվառմամբ: