Հաշվապահական ծառայություններ
Հոգնե՞լ եք թվերի մեջ խեղդվելուց և ֆինանսական բարդությունների հետ պայքարելուց: Այլևս մի փնտրեք: Մեր հաշվապահական ծառայությունները Հայաստանում նախատեսված են ձեր աշխատանքային ծանրաբեռնվածությունը թեթևացնելու, ձեր գործողությունները օպտիմալացնելու և ձեզ արժանի հանգստություն պարգևելու համար: Մենք առաջարկում ենք ձեր կարիքներին համապատասխանող լուծումների լայն տեսականի:
ՓՄՁ-ների հաշվապահություն
Վարում ենք փոքր և միջին բիզնեսների հաշվապահությունը այնպես, որ այն չխանգարի բիզնեսի աճին, այլ օգնի սեփականատիրոջը միշտ հասկանալ իր թվերը, հարկերը և բիզնեսի ընդհանուր վիճակը։
Արդյունքում հաշվապահությունը դառնում է հարմար, վերահսկելի և աճին համահունչ համակարգ։ Լավ գիտենք թե որքան կարևոր է ճիշտ ժամանակին իմանալ վճարման ենթակա հարկերի չափը և ինչքան կարևոր է կազմակերպել հաշվապահությունը այնպես, որ բիզնեսը խուսափի տուգանքների, որոնք կարող են ճակատգրական լինել այդ փուլում:
Ստարտափների հաշվապահություն
Վարում ենք ստարտափների հաշվապահությունը այնպես, որ բիզնեսը հենց սկզբից ունենա ճիշտ ֆինանսական և հարկային հիմք աճի, ներդրումների և ապագա մասշտաբավորման համար։
Արդյունքում վաղ փուլում կատարված սխալները հետագայում չեն դառնում աճի խոչընդոտ։
Ներմուծում և արտահանում իրականացնող բիզնեսների հաշվապահություն
Վարում ենք ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող բիզնեսների հաշվապահությունը այնպես, որ դուք արագ հասկանաք ապրանքի ամբողջական ինքնարժեքը, ճիշտ կազմակերպեք փաստաթղթավորումը և նվազեցնեք մաքսային ու հարկային ռիսկերը։
Արդյունքում գործարքներն ավելի սահուն են, իսկ բիզնեսը՝ ավելի պատրաստված։
Առևտրային բիզնեսի հաշվապահություն
Վարում ենք առևտրային բիզնեսի հաշվապահությունը այնպես, որ դուք հստակ պատկերացում ունենաք ձեր ապրանքային մնացորդի, վաճառված ապրանքների ինքնարժեքի, շահութաբերության և փաստաթղթավորման որակի մասին։ Արդյունքում բիզնեսը գործում է ավելի վերահսկելի, արագ և կանխատեսելի։
Ծառայություն մատուցող ընկերությունների հաշվապահություն
Վարում ենք ծառայություն մատուցող ընկերությունների հաշվապահությունը այնպես, որ դուք հասկանաք ձեր ծառայությունների իրական ինքնարժեքը, ճիշտ ճանաչեք եկամուտը և տեսնեք ձեր բիզնեսի իրական շահույթը։ Արդյունքում հաշվապահությունը դառնում է ոչ միայն հաշվետվություն, այլ նաև բիզնեսը կառավարելու գործիք։
ՏՏ ընկերությունների հաշվապահություն
Վարում ենք հաշվապահություն ՏՏ ընկերությունների համար այնպես, որ այն համապատասխանի թե՛ բիզնեսի իրական մոդելին, թե՛ ներդրումային և հարկային պահանջներին։
Արդյունքում դուք ստանում եք ոչ միայն հաշվապահական հաշվառում, այլ նաև հստակ կառուցված ֆինանսական հիմք՝ աճի, ներդրումների և ստուգումների համար։